00:00:00

«Ես ընկերներ եմ կորցրել». Օսիպյանն առարկում է , որ «Սասնա ծռերի» նկատմամբ համաներում կիրառվի

17:45, 06 փետրվար 2019 Իրավական

Այսօր ՊՊԾ գնդի զավթման գործով դատարանում ցուցմունք տվեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: Նա գնդի զավթման օրերին Երևանի փոխոստիկանապետն էր, նաեւ գործով տուժողի կարգավիճակ ունի: Նա նշեց, որ առարկում է, որպեսզի խմբի անդամների նկատմամբ համաներում կիրառվի: Դատարանի հարցին, թե համաներում հայտարարելու մասին օրենքով սահմանված է առանձին դրույթ ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալների նկատմամբ, եթե տուժող կողմը չի առարկում, Վալերիյ Օսիպյանն ասաց.«Ես կորցրել եմ ընկերներ, եթե կորցրած չլինեի իմ գործընկերին և ընկերներին, գուցե իմ դիրքորոշումն այլ լիներ, կարծում եմ՝ յուրաքանչյուրը պետք է կրի օրենքով նախատեսված իր պատիժը»: Այսպիսով, հարցաքննությունն ավարտվեց: https://www.facebook.com/irakanum.am/videos/289252745105617/?__xts__[0]=68.ARBxwjRZy0Y1OawSYWBXeV0ArpnGuf7kqa0UJy9MyYrs_-_k1UoaBi9abOk4PJ27y0MfbKpJC4NaJkYWYg_aBgMBh5aawp_2NhY1hcOmeWdte7JPb26ka_gklZhrYAqxqFuzLxC1s4_rU28QLJkj4y3dyLf5nQ3OPdtr57navCK8mPxCUrUJBk8H99tDfX_mWuSfcLA_by3xvjkGfRRP8AdQmp1AwZQvMumGOtEfFFC7MyhEIod1sdCZeZv8Alc0BjEk-aGfoSPDIi44DA9TC3M8M6xeS3vfWP3QX5bvB2ci-gq9lVaoflLochVCEItmaGnrZGlqa6Dc_R9QBQ&__tn__=-R

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր