00:00:00

Էդուարդ Շարմազանովն աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ

17:19, 15 մարտ 2018

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը՝ որպես ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավար, մարտի 16-19-ն աշխատանքային այցով կլինի Սանկտ Պետերբուրգում՝ դիտարկելու ՌԴ նախագահական ընտրությունները: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի եւ Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Վյաչեսլավ Մակարովի հետ: Այցի ավարտին ՀՀ ԱԺ փոխնախագահը ռուսական լրատվամիջոցների համար հանդես կգա մամուլի ասուլիսով: Տեղեկացնենք, որ ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության կազմում Սանկտ Պետերբուրգ կմեկնի նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր