00:00:00

Վիճաբանություն դատարանում՝ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եւ փաստաբանի միջեւ

02:59, 15 մարտ 2018 Իրավական

armtimes.com-ը գրում է. Այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում վիճաբանություն է տեղի ունեցել նույն դատարանի կարգադրիչներից մեկի, փաստաբան Վրեժ Խաչիկյանի եւ Երեւանի փոխոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանի միջեւ: Բանն այն է, որ Վրեժ Խաչիկյանն այսօր դատարան մտնելիս զննվել է, որի ժամանակ սարքը ազդանշան է տվել, կարգադրիչը փաստաբանին տեղեկացրել է այդ մասին, սակայն դա դուր չի եկել Խաչիկյանին. նա ընդդիմացել է եւ հրաժարվել զննվել եւ սկսել է վիճաբանել իրեն զննող կարգադրիչի հետ: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որը դատարանում «Սասնա ծռերի» գործով ծառայություն էր իրականացնում, տեսնելով վերը նշվածը, իրեն բնորոշ հանգստությամբ միջամտել է եւ դիմելով փաստաբանին՝ ասել, որ կարգադրիչի գործողություններում սխալ չկա: Վրեժ Խաչիկյանն էլ այս անգամ վիճաբանել է Օսիպյանի հետ: Շարունակությունն՝ այստեղ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր