00:00:00

Վանեցյանը ժամանել է Բագրատաշենի մաքսատուն. ցուցարարները բացել են ճանապարհը

18:54, 23 հունվար 2019

Երեկվանից Բագրատաշենի մաքսակետում բողոքի ակցիա իրականացնող ներմուծողները քիչ առաջ բացել են մաքսակետի մուտքն ու ելքը։ Մաքսակետ է այցելել եւ բողոքի ակցիա իրականացնողների հետ բանակցել  ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, գրում է  NEWS.am-ը: NEWS.am–ի հետ զրույցում բողոքի ակցիա իրականացնող ներմուծողներից Գայանե Այվազյանը հայտնեց, որ ճանապարհը բացել են Վանեցյանի հորդորով։ «Առավոտյան մեզ այցելեց պարոն Վանեցյանը, շատ շնորքով բացատրեցինք իրավիճակը, ասաց, որ այս անգամ թույլատրում են բեռները անցկացնել սահմանը, սակայն այլեւս չենք կարող մեր իմացած եղանակով իրականացնել այդ գործընթացը, քանի որ օրենքում փոփոխություններ են եղել» Նշենք, որ ներմուծողները  դժգոհում են, որ մեկ շաբաթ առաջ ապրանք են բերել Ստամբուլից, սակայն հայկական կողմը թույլ չի տվել 25 կգ–անոց բեռները ներմուծել։ «Մինչեւ ընտրությունները մենք փոստով բեռ էինք պատվիրում Թուրքիայից եւ գնում չեզոք երկրից՝ Վրաստանից վերցնում։ Հիմա ավտոբուսների վարորդները, ովքեր բեռները հասցրել ե տեղ՝ հետ են ուղարկել՝ ասելով այլեւս չեք կարող 25– կգ–ները փոստով բերել։ Երեկ  մենք երկրորդ անգամ նույն բեռի համար հասել ենք մաքսակետ։ Մեզ ասում են, որ դուք պետք է անպայման ունենաք թուրքական վիզա, որ համոզվենք դուք սահմանն անցել եք եւ նոր ձեր բեռը ստանաք»,–ասաց Այվազյանը։ Նա նշեց, որ ներմուծողներից շատերը տեղյակ չեն եղել փոփոխությունից. «Մենք ասում էինք՝ թույլ տվեք մեկ շաբաթ առաջ դուրս եկածներին գոնե  անցկացնել բեռը, քանի որ նրանք տեղյակ չեն եղել։ ՊԵԿ–ի աշխատողները մեզ երեկ ասում էին, որ հնարավոր չէ։ Մենք էլ ասում ենք, եթե ուզում եք փողից կտրել ձեր ժողովրդին՝ խնդիր չկա։ Եթե մենք ուզենանք աշխատել, կգնանք կառավարություն՝ կպահանջենք, որ նախկինի պես լինի, հոգնել ենք օրերով այստեղ սպասելուց»,–ասաց նա։ Այվազյանը նշեց, որ այսուհետ կամ պետք է կարգոների միջոցով ավելի թանկ եղանակով ներմուծեն բեռը կամ չզբաղվեն  այս գործով։ Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր