00:00:00

Ստացել ենք վատ ժառանգություն՝ խճճված խնդիրներով. Մակունցը՝ Արամի 23 շենքի պատի փլուզման մասին

18:55, 13 հունվար 2019

Ակնհայտ է, որ բոլոր կառույցներն էլ իրենց լիազորությունների շրջանակում փորձեցին անել հնարավորը, որպեսզի Արամի 23-ի շենքը պահպանվի, բայց ստացել ենք վատ ժառանգություն՝ խճճված խնդիրներով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Արամի 23 հասցեում պատմական շենքի պատի փլուզմանը։ «Իրականում պետք է մեղադրանքների տիրույթից դուրս գալ, որը ոչ մի կառուցողական դաշտ չի տանում: Ակնհայտ է, որ բոլոր կառույցներն էլ իրենց լիազորությունների շրջանակում փորձեցին անել հնարավորը, որպեսզի Արամի 23-ի շենքը պահպանվի, բայց ստացել ենք վատ ժառանգություն՝ խճճված խնդիրներով: Իմ գործառույթները մշակույթի նախարարի պաշտոնում արդեն դադարել են և ըստ էության այդ շրջանակներում այլևս անելիք չունեմ, բայց հույս ունեմ, որ այս պահին բոլորի ջանքերը միտված կլինեն կառույցի փլուզված պատը վերակառուցելուն, որը կնպաստի շենքի մյուս հատվածի պահպանմանը», –գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր