00:00:00

Անկախության օրն է, շնորհավորում եմ բոլորիս․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

08:23, 21 սեպտեմբեր 2026 Հասարակություն

Այսօր Անկախության օրն է, շնորհավորում եմ բոլորիս․ ասում է Նիկոլ Փաշինյանը՝ առավոտյան իր տեսանյութում։

 

Նա պատմում է․ «Հիմա աշխատում եմ Անկախության օրվան նվիրված իմ ուղերձի տեսքտի վրա։ Երեկոյան Հանրապետության հրապարակում ուղերձով հանդես կգամ, մինչ այդ և դրանից հետո տոնական միջոցառումներ են լինելու հրապարակում»։

 

Փաշինյանը միջոցառումից մանրամասներ ներկայացնելուց հետո՝ նշեց նաև, որ վերջում լինելու է դրոնային մեծ հրավառություն․

 

«Հրավիրում եմ բոլորիդ, սպասում եմ Հանրապետության հրապարակում՝ իրար հետ նշելու մեզ համար ամենակարևոր տոներից մեկը՝ Հայաստանի անկախության տոնը, Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձը»։ 

Տեսանյութն` այստեղ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր