00:00:00

Հայրենիքի հզորացման ու զարգացման և մեր ժողովրդի անսասանության ու հավերժության աղբյուրն անկախությունն է․ Արամ Ա

09:57, 21 սեպտեմբեր 2026 Քաղաքականություն

Հայրենիքի հզորացման ու զարգացման և մեր ժողովրդի անսասանության ու հավերժության աղբյուրն անկախությունն է:

 

 

Ասված է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի ուղերձում։

 

«Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի անկախության օրն է։

 

Անկախությունն աստվածատուր պարգև է, այն պետք է պահել հավատարմությամբ։ Անկախությունը նաև մարդու իրավունքների հիմնական սկզբունքներից մեկն է, այն հարկավոր է հարգել։ Անկախության ամուր պահպանումը և դրա սկզբունքներին, արժեքներին ու հրամայականներին հավատարիմ լինելը ենթադրում են հավատ, կամք ու պայքար։

 

Ա՛յս գիտակցությամբ հայ ժողովուրդը կերտեց ու պահպանեց իր անկախությունը. և երբ պատմական պայմանների պարտադրանքով կորցրեց այն, վերականգնելու տեսլականը վերածեց ամենօրյա պայքարի։

 

Իրոք, հայրենիքի հզորացման ու զարգացման և մեր ժողովրդի անսասանության ու հավերժության աղբյուրն անկախությունն է։

 

Հայաստանի անկախության տոնումը պատգամ է՝ ուղղված յուրաքանչյուր հայի, հավատարիմ լինելու անկախությանը՝ որպես սրբազան արժեքի»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր