00:00:00

Տավուշում կինը սկսել է ծննդաբերել ճանապարհին. Նորածնի կյանքը փրկել չի հաջողվել

11:40, 21 սեպտեմբեր 2026 Հասարակություն

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Սեպտեմբերի 10-ին մարզի գյուղերից մեկից 35-36 շաբաթական հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելիս սկսել է ծննդաբերությունը։

 

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 22։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժնում «Իջևան» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել Տավուշի մարզի բնակիչ 35-ամյա ծննդկան, ով գտնվելիս է եղել 35-36 շաբաթական հղիության փուլում, սակայն պարզվել է, որ պտուղը մահացած է։

 

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ ծննդկանի ամուսինը հայտնել է, որ կինը հղի է, և ժամը 21։00-ի սահմաններում վատ զգալու պատճառով ցանկացել են վերջինիս տեղափոխել «Իջևան» բժշկական կենտրոն։ Ճանապարհին նա սկսել է ծննդաբերել, այնուհետև երեխային կիսածնված տեղափոխել են «Իջևան» բժշկական կենտրոն, որտեղ ծնվելուց հետո բժիշկները հայտնել են, որ պտուղը մահացած է։

 

Դեպքի փաստով ոստիկանության Իջևանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր