00:00:00

Սերժ Թանկյանը հանդես կգա Ջոն Դոլմայանի նոր ալբոմում

01:54, 13 հունվար 2019

Մինչ երկրպագուները սպասում են System of a Down խմբի նոր երգերին, խմբի թմբկահար Ջոն Դոլմայանը պատրաստվում է թողարկել իր նոր երաժշտական ալբոմը: Ինչպես հայտնում է Consequence of Sound կայքը, նոր ալբոմը՝ These Grey Men խորագրով, Դոլմայանը պատրաստվում է ներկայացնել առաջիկա ամիսներին: Բացի այդ, նշվում է, որ ալբոմում ներգրավված կլինեն մի շարք հայտնի երաժիշտներ, որոնց թվում են System of a Down-ի մեներգիչ Սերժ Թանկյանը, Avenged Sevenfold խմբի վոկալիստ Մ․ Շեդոուսը և Prophets of Rage խմբի կիթառահար Թոմ Մորելոն: «Ես դեռ աշխատում եմ ալբոմի վրա, այն կթողարկվի առաջիկա 4 ամսվա ընթացքում: Բոլոր երգերը պատրաստ են, մնում է միայն գործիքավորման աշխատանքներն ավարտել», - ասել է Դոլմայանը: Ինչ վերաբերում է System of a Down-ի գործունեությանը, ռոք խումբն այս տարի ելույթ կունենա մայիսին անցկացվելիք Chicago Open Air և Sonic Temple փառատոններին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր