00:00:00

Տառերը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը. պարտված ՀՀԿ-ական թեկնածուն շնորհավորել է

15:38, 14 մարտ 2018

Արարատի մարզի Նորամարգ համայնքի ղեկավարի ՀՀԿ-ական թեկնածու Արմեն Գեւորգյանն արձագանքում է Irakanum.am-ի հրապարակմանը: Խոսքը՝ Ըստ ՀՀԿ-ական թեկնածուի Ա. Գեւորգյանի տառերը ստեղծել է Սասունցի Դավիթը հրապարակման մասին է: Նշենք, որ գյուղաբնակներից մի քանիսը մեզ հետ զրույցում հայտնել էին, որ Արմեն Գեւորգյանը ասել է, որ տառերը ստեղծել է Սասունցի Դավիթը: Հիմա Արմեն Գեւորգյանը, ով ընտրությունների արդյունքում պարտվեց, հայտարարում է, որ նման միտք չի արտահայտել: Գեւորգյանը նախ նշեց, որ հրապարակումն անձամբ չի տեսել, գյուղի բնակիչներն են իրեն հայտնել, թե բա ինչ Սասունցի Դավթի մասին է խոսքը: «Շատ մարդիկ զանգել են ինձ, ասել եմ ես տեղյակ չեմ դրա մասին»,- ասաց Գեւորգյանը, հավելելով, որ չի եղել նման խոսակցություն, որ ինքը հայտարարի, թե հայոց տառերը ստեղծել է Սասունցի Դավիթը: Այդ դեպքում ո՞վ է ըստ Ձեզ ստեղծել հայոց տառերը, եթե ոչ Սասունցի Դավիթը հարցրեցինք Արմեն Գեւորգյանին: «Մեսրոպ Մաշտոցը»,- եղավ պատասխանը: Նշենք, որ Արմեն Գեւորգյանը ընտրությունների արդյունքում ստացել էր 387 քվե, պարտվելով թեկնածուներից Արման Թադեւոսյանին, ով ստացել էր 393 քվե: Գևորգյանը ասել է, որ ընդունում է ընտրությունների արդյունքները: Ըստ նրա՝ ինքն ու իր ընկերները շնորհավորել են հաղթած թեկնածու Արման Թադեւոսյանին, եւ իր հետ ընկերական հարաբերությունների մեջ են: «Իրար հետ պիտի սաղս համաձայնության գանք, որ նորմալ ջերմ ոնց որ կար առաջ: Սաղն էլ իմ հետ համաձայնել են, երբ, որ ես բան եմ ասում իմ ընկերները լսում են, ես էլ իրանց, չեմ ուզում որեւէ լարվածություն լինի»,- ասաց Արմեն Գեւորգյանը: Փայլակ Ֆահրադյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր