00:00:00

Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է․ սպարապետի ստեղծած բանակը քանդեցին

10:27, 05 մարտ 2026 Բլոգ

Հայաստանի նորագույն շրջանի առանցքային դեմքերից մեկի՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։

Այս օրը մի այլ պայմաններում կնշվեր, կտոնվեր և լրիվ այլ մթնոլորտ կստեղծեր, բայց, ինչպես ասում են, իրավիճակ է փոխվել, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

 

«Սպարապետի, նրա ընկերների և, հավաքական առումով, նվիրյալների ստեղծած բանակը քանդեցին․ կառույցից հանվեց գաղափարը, հոգևորը և առաքելությունը։ Թե ինչ մնաց տակը, արդեն կարևոր էլ չէ։

Այս իրավիճակում լավատեսության աղբյուրն այն է, որ պայքարը հայի ներսում է, իսկ գաղափարական հայի տեսակը չի վերացել։ 

 

Ազգ-բանակ գաղափարը, թեև պետականորեն մերժվում է, սակայն դա հավերժական Հայաստանի մշտական ուղեկիցն է։

 

Բանակը վերականգնվելու է. ասածս այլընտրանք չունի», - նշել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր