00:00:00

Սահմանամերձ գյուղերում ոսկի փնտրող «Պոլիմետալ»-ն անդրդվելի է. «ՀԺ»

14:06, 14 մարտ 2018 Մամուլ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Տավուշի եւ Լոռու մարզերում ոսկի եւ այլ թանկարժեք մետաղներ որոնելու մտադրություն ունեցող «Պոլիմետալ Արմենիա» ընկերությունը հիմք չի տեսնում ուսումնասիրություններից եւ հետագայում հանքեր շահագործելու մտքից հրաժարվելու համար: Այս մասին ընկերության հանրային կապերի պատասխանատու Վահրամ Ավագյանն ասաց «ՀԺ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան: «Պոլիմետալ Արմենիա» ընկերությունը պատրաստվում է ոսկի, արծաթ, պղինձ եւ այլ թանկարժեք մետաղներ գտնելու նպատակով հետազոտություն իրականացնել ՀՀ Լոռու մարզի Ալավերդի եւ Շնող, Տավուշի մարզի Կողբ եւ Նոյեմբերյան համայնքների վարչական սահմաններում գտնվող տարածքներում: Երեկ Change.org կայքում ստորագրահավաք է սկսվել ընդդեմ այդ ուսումնասիրությունների. «Մենք՝ նոյեմբերյանցիներս, դեմ ենք հանքարդյունաբերությանը մեր համայնքի տարածքում, քանի որ համայնքի ապագան տեսնում ենք էկոտուրիզմի զարգացման մեջ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր