00:00:00

Ժիրայր Սէֆիլյանը խուճապ է առաջացրել իշխանական համակարգում. հսկողությունը խստացվել է. «Ժողովուրդ»

14:01, 14 մարտ 2018 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2018 թվականի փետրվարի 18-ին «Արմավիր» ՔԿՀ-ից Ժիրայր Սէֆիլյանի կոչ-նամակը՝ «վատ այգեպանին վռնդելու» մասին, խառնաշփոթ է ստեղծել իշխանական համակարգում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իրավապահ համակարգը կրկին անցել է Սէֆիլյանի նկատմամբ վերահսկողության խիստ ռեժիմի: «Արմավիր» ՔԿՀ-ում Ժիրայր Սէֆիլյանին պահում են բացարձակ մեկուսացման մեջ՝ այնպիսի մասնաշենքում, որտեղ այլ կալանավորներ կամ դատապարտյալներ չկան, և որևէ մեկը հնարավորություն չունի որևէ կերպ հաղորդակցվել նրա հետ: Հետաքրքիրն այն է, որ նույն այդ ՔԿՀ-ում է պահվում հենց բանտից մոտ հարյուր դրվագով խարդախություններ կատարելու և քաղաքացիների գույքը հափշտակելու մեջ մեղադրվող Սպարտակ Դանիելյանը: Բայց ի տարբերություն Սէֆիլյանի` նա գտնվում է անհամեմատ ազատ վիճակում` ունենալով նոր հանցագործություններ կատարելու հնարավորություն: «Արմավիր» ՔԿՀ պետ Տիգրան Նավասարդյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում փորձել է հերքել Սէֆիլյանի նկատմամբ խիստ վերահսկողություն սահմանելու մասին լուրերը: «Բոլորի նկատմամբ կալանավայրերում խիստ հսկողություն է»,- ասել է բանտապետը: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30