00:00:00

Սերժ Սարգսյանը կդառնա ՀՀ պաշտպանության նախարար․ «Փաստ»

13:57, 14 մարտ 2018 Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Բոլոր ՀՀԿ–ականները, ընդդիմությունը, քաղաքագետները, քաղտեխնոլոգները 100%–ով համոզված են, որ Սերժ Սարգսյանը ապրիլի 9–ից հետո կնստի վարչապետի աթոռին: Բոլոր գործողությունները, կիսաքողարկված ու բացահայտ հայտարարությունները դրան են հանգում: Սակայն, «Փաստ» օրաթերթի աղբյուրների վկայությամբ, այս հարցը վերջնականապես որոշված չէ: Ավելին, աղբյուրը պնդում է, որ ամենավերեւներում (ոչ միայն Հայաստանի) քննարկվում է մի վարկած, ըստ որի Սերժ Սարգսյանը կնշանակվի պաշտպանության նախարար: Իշխող կուսակցության ղեկավարը, այսպես, թե այնպես, ամենաազդեցիկը կլինի երկրում, եթե նույնիսկ պաշտպանության նախարար նշանակվի:

Սակայն այս հարցը խութեր ունի: Եթե այս վարկածն իրականություն դառնա, ապա կադրերի նշանակման մեխանիզմներ պետք է մշակվեն:

Օրինակ՝ վարչապետը համաձայն չլինի այս կամ այն անձի նախարար նշանակվելու հարցում, ինչպե՞ս պիտի լուծում գտնեն: Ինչեւէ: Վերեւներում դեռ մեխանիզմների փնտրտուքի մեջ են»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր