00:00:00

Գագիկ Հարությունյանի նստավայրը հայտնի է. աճուրդի հանված շենքը չվաճառվեց հատուկ նրա համար. «Ժողովուրդ»

13:47, 14 մարտ 2018 Մամուլ

«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` Գագիկ Հարությունյանի ղեկավարած Բարձրագույն դատական խորհուրդն իր գործունեությունը ծավալելու է մի քանի անգամ աճուրդի հանված, բայց այդպես էլ չվաճառված ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության շենքում: «Թերթը դատական դեպարտամենտի արարողակարգի եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանից փորձեց պարզել տեղեկությունը, ի պատասխան` նա ասաց. «Ապրիլի 9-ին Բարձրագույն դատական խորհուրդը օրենքով սահմանված կարգով կանցնի իր գործառույթների իրականացմանը, իսկ մինչ այդ նախապատրաստական աշխատանքներն են ընթանում»: Հիշեցնենք, որ ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունից դեռ փետրվարին հայտնել էին, որ նախարարության` աճուրդի հանված շենքը այդպես էլ 6 ամիսների ընթացքում գնորդ չունեցավ, եւ արդյունքում որոշում է կայացվել դադարեցնել շենքի աճուրդային գործընթացը: Ստացվում է, որ իրականում շենքի աճուրդը կասեցվել է նորաստեղծ ԲԴԽ-ին համապատասխան տարածքով ապահովելու համար»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30