00:00:00

7-րդ գումարման ԱԺ-ի երիտասարդ պատգամավորը 26 տարեկան է, տարեցը՝ 74

18:16, 05 հունվար 2019

Երեկ Կենտրոնական Ընտրական հանձնաժողովը տեղի ունեցած նիստում հաստատեց ԱԺ պատգամավորների վերջնական ցանկը։ Նորընտիր խորհրդարանն ունենալու է 132 պատգամավոր։ ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ, երբ հրապարակվեցին ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ցուցակները, հասարակությունն արձանագրեց, որ ընտրապայքարի մեջ են մտել հիմնականում երիտասարդները։ Հումորների պակաս անգամ չեղավ։ Նորընտիր խորհրդարանն իր առաջին նիստը կգումարի հունվարի 14-ին։ Արդեն հայտնի է, թե ովքեր են հրաժարվել մանդատներից ու ովքեր հայտնվել պատգամավորական աթոռներին։ 7-րդ գումարման ԱԺ ընտրվածներից ամենաերիտասարդը «Իմ քայլը» դաշինքի անդամ Սոնա Ղազարյանն է (1993թ.)։ Լուսավոր Հայաստանի ցուցակում ամենաերիտասարդը Անահիտ Կարապետյանն է (1992թ.)։ «Բարգավաճ Հայաստանում»` Նորա Առուստամյանը (1991թ.)։ Իսկ տարիքով ամենաավագը, ինչպես և 6-րդ գումարման խորհրդարանում «Իմ քայլը» դաշինքի կազմում խորհրդարան անցած Կնյազ Հասանովն է, ով և ավագության հիմքով, վարելու է նորընտիր երիտասարդ խորհրդարանի առաջին նիստը` մինչ դրա նոր նախագահի նշանակումը։ Կնյազ Հասանովը 6-րդ գումարման ԱԺ-ում էլ հայտնվել էր ՀՀԿ-ի ցուցակով։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր