ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն շնորհավորել է ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին երկրի Անկախության օրվա կապակցությամբ։
«Դաշնային խորհրդի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Մենք մեծ նշանակություն ենք տալիս Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը և այն դիտարկում որպես միջպետական համագործակցության ամբողջական շրջանակի անբաժանելի մաս», – նշված է Մատվիենկոյի՝ Ռուբինյանին ուղղված ուղերձում, որը մեջբերում է Դաշնային խորհրդի մամուլի ծառայությունը։
Նա նաև ընդգծել է, որ ռուս-հայկական երկարամյա համագործակցությունը հիմնված է բարեկամության և բարիդրացիության ավանդույթների վրա, ծառայում է երկու երկրների ժողովուրդների երկարաժամկետ շահերին և նպաստում տարածաշրջանային ու գլոբալ կայունության ամրապնդմանը։