00:00:00

Սոֆի Մխեյանի ելույթը, որը նախատեված էր ՀՀ Անկախության տոնի առթիվ, համերգային ծրագրից հանվել է

16:44, 21 սեպտեմբեր 2026 Բլոգ

Սոֆի Մխեյանի ելույթը, որը նախատեված էր ՀՀ Անկախության տոնի և Վարդենիսի օրվա առթիվ, համերգային ծրագրից հանվել է: Այս մասին երգչուհին հայտնել է սոցիալական ցանցերի իր էջերում՝ հավելելով, որ դա տեղի է ունեցել ոչ իր նախաձեռնությամբ և ոչ էլ որևէ հստակ պատճառաբանությամբ:

«Սիրելի՛ Վարդենիսցիներ,

Սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության տոնի և Վարդենիսի օրվա առթիվ Ձեր համայնքում կազմակերպվելիք համերգային ծրագրում, ինչպես արդեն տեղեկացրել էի, ելույթ պիտի ունենայի նաև ես:

Ոչ իմ նախաձեռնությամբ և ոչ էլ որևէ հստակ պատճառաբանությամբ իմ ելույթը ծրագրից հանվել է, և ես ներկա չեմ լինի համերգին:

Անկախության տոնը, ի վերջո, մեզանից յուրաքանչյուրին նաև հիշեցնում է մի շատ պարզ արժեքի մասին՝ լինել ազատ և անկախ՝ սեփական որոշումների, խոսքի ու ընտրության մեջ։

Վստահ եմ՝ դեռ առիթներ կունենանք հանդիպելու և միմյանց փոխանցելու այն սերն ու ջերմությունը, որը այս տարիների ընթացքում ձևավորվել է։

Շնորհավորում եմ բոլորիդ Անկախության տոնի առթիվ»,-գրել է Սոֆին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր