00:00:00

Պարզվում է, որ մինչեւ 18թ. Հայաստանը եղել է ինչ որ մի պետության վասալ, չի ունեցել անկախություն. Հակոբյան

20:30, 21 սեպտեմբեր 2026 Բլոգ

Քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը գրել է.

«Պարզվում է, որ մինչեւ 18թ. Հայաստանը չի ունեցել անկախություն, այլ եղել է ինչ որ մի պետության վասալ։

Ավելին՝ պարզվում է նաեւ, որ մինչեւ 18թ. Հայաստանը նույնիսկ պետական սահման չի ունեցել եւ սահմանագծման-սահմանազատման միջոցով նոր իշխանությունները հիմա են ուզում հստակեցնել պետական սահմանները։ Այս դարակազմիկ մտքերի հեղինակն էր, որ տիրոջ սիրտը շահելու համար ժամանակին անամոթաբար հայտարարեց՝ «Հեղափոխությունը ավելի կարեւոր էր, քան Արցախյան ազատամարտը» եւ հիմա վայելում է իր ցանած սերմերի պտուղները… Լավ, էս սուպերինտուլակտուլի կողքին չկա մեկը բացատրելու համար, որ խոսի միայն այն մասին, ինչից հասկանում է։ Չնայած, չեմ կարծում, որ այս տեսակը ունակ է հասկանալու ինքնիշխանության եւ ինքնավիլայեթացման տարբերությունը։ Բայց, հուսանք՝ այն երկար չի տեւի։

ՀՀ հաեգելի քաղաքացի, շնորհավորում եմ Անկախության օրվա կապակցությամբ։ Խնդրանք-հորդորս է՝ մի՛ հիասթափվիր, մի՛ վհատվիր, մի՛ անտարբերացիր, մենք դեռ միասին անելիք ունենք՝ մեր հայրենիքի զարգացումը բնականոն եւ արժանապատիվ հուն տեղափոխելու համար»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր