00:00:00

Մալիշկայի մերժված գյուղապետը դարձյալ հավակնում է համայնքապետի պաշտոնին

17:56, 05 հունվար 2019

Վայոց Ձորի մարզի Մալիշկա համայնքում կրքերը գյուղապետի հրաժարականից հետո էլ չեն հանդարտվում։ Հիշեցնենք, որ երկրում նախորդ տարի տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո մի շարք համայնքներում տեղի ունեցան բողոքի ակցիաներ ընդդեմ՝ գյուղապետերի, որոնք հասարակության ճնշման եւ արդարացի պահանջի ներքո հրաժարական տվեցին։ Հրաժարական տվեց նաեւ Մալիշկա համայնքի ՀՀԿ-ական գյուղապետ Մհեր Մովսիսյանը։ Իշխանությունները Մալիշկայի գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեցին, զուգահեռ նաեւ այս համայնքում նշանակվեց համայնքապետի արտահերթ ընտրություններ։ ՏԻՄ արտահերթ ընտրությունները տեղի կունենան այս տարվա փետրվարի 17-ին։ Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով գյուղապետի պաշտոնից հրաժարական ներկայացրած Մհեր Մովսիսյանը, որին մերժեցին համայնքաբնակները, ով ի դեպ ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության համաձայն մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ, ինչպես նաեւ ԱԺ արդեն նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի՝ Ջերմուկի Արսենյանի կողմից ստացված ընտրակաշառքն է բաժանել գյուղաբնակներին մտադրություն ունի դարձյալ առաջադրել իր թեկնածությունը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ Մհեր Մովսիսյանը համայնքապետի պաշտոնից հրաժարական տալուց հետո գյուղում շարունակում է թիմակիցների հետ շրջել, եւ հայտարարել, որ շուտով հետ է վերադառնալու եւ բոլոր իրեն մերժողներին պատժելու է։ Բացի այդ ստացված տեղեկությունների համաձայն Մհեր Մովսիսյանը իր հարցերը կարգավորել է նոր իշխանությունների հետ։ Մասնավորապես Վայոց Ձորի մարզպետն ու Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի հետ է հանդիպում ունեցել, ովքեր էլ նշել են, թե Մովսիսյանը կարող է դարձյալ հավակնել համայնքապետի աթոռին։ Մալիշկայում տեղի ունեցող այս զարգացումները խիստ մտահոգել են գյուղաբնակներին, ովքեր մեզ հետ զրույցում իրենց վրդովմունքը հայտնեցին, ասելով, որ եթե նման որոշում կայացվի, ապա իրենք կվերսկսեն բողոքի գործողությունները, եւ հերթական անգամ նոր Հայաստանում, հին բարքերը կիրառելու՝ ոմանց ցանկությունը թույլ չեն տա իրականանա։ Թեմայի վերաբերյալ այլ մանրամասներ, եւ պարզաբանումներ կներկայացնենք հաջորդիվ։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր