00:00:00

ԱԺ պատգամավոր ընտրվելուց հետո որոշեցի շարունակել մնալ Արագածոտնի մարզպետի պաշտոնում․ Դավիթ Գևորգյան

12:22, 05 հունվար 2019

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ որոշել է գործունեությունը շարունակել որպես Արագածոտնի մարզպետ։ «Հարգելի հայրենակիցներ, դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքում ԱԺ պատգամավոր ընտրվելուց հետո առաջարկ ստացա շարունակել մնալ Արագածոտնի մարզպետի պաշտոնում: Հաշվի առնելով թե՛ քարոզարշավի ընթացքում, թե՛ դրանից հետո հանդիպումներին, անձնական նամակներով մարզի բազմաթիվ բնակիչների ցանկությունը այս հարցի հետ կապված, ինչպես նաև սկսածս ծրագրերը շարունակելու և նորերը կյանքի կոչելու մտադրությունս` որոշեցի շարունակել մնալ Արագածոտնի մարզպետի պաշտոնում: Կուտակված խնդիրները ահռելի ծավալների են, միջոցները խիստ սահմանափակ են և ամեն օր անհնարինը հնարավոր դարձնելու պայքարի մեջ ենք ողջ թիմով: Լավ գիտակցելով մեր ուսերին դրված բեռը` պարտավոր ենք արդարացնել ՀՀ քաղաքացու սպասելիքները: Հաջողություն եմ մաղթում թե՛ գործադիրում մնացող, թե՛ օրենսդիր գնացող մեր թիմին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր