00:00:00

Ապարանի ճանապարհներին եւ Սեւանի թերակղզուց մինչեւ Ծովագյուղ ճանապարհահատվածում գետնաբուք է

12:16, 04 հունվար 2019

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին եւ Սեւանի թերակղզուց մինչեւ Ծովագյուղ ճանապարհահատվածում գետնաբուք է: Սիսիանի եւ Մեղրիի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Արթիկի ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր: Վարդենյաց լեռնանցքը մարդատար մեքենաների համար բաց է, իսկ ծանրաքաշ եւ կցորդիչով տրանսպորտային միջոցների համար՝ փակ: ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր