00:00:00

Ինչպես արագ վերականգնել օրգանիզմը ամանորյա կերուխումից հետո

12:55, 03 հունվար 2019

Նոր տարին մեծ սթրես է օրգանիզմի համար, բազմազան ուտեստները բավական բարդ են մարսվում օրգանիզմի կողմից։ Թե ինչպես արագ վերականգնվել ամանորյա տոներից հետո, պատմել է ռուս բժիշկ Լյուդմիլա Բաբիչը։ Նա նշել է, որ անհրաժեշտ է հաճախ բուսական թեյեր խմել, լոգանքներ ընդունել, շոգեբաղնիք այցելել։ Սակայն շոգեբաղնիքի դեպքում պետք է զգույշ լինել, եթե սրտի խնդիրներ ունեք, խուսափեք այս տարբերակից։ Բուսական թեյերից կարելի է օգտագործել դաղձով, ուրցով, երիցուկով թեյեր։ Լավ տարբերակ են նաեւ մերսումները։ Հատկապես կարեւոր են գլխի մերսումները՝ ընդունած ալկոհոլից հետո խումհարից խուսափելու համար։ Աղբյուր՝ Բուժ ինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր