00:00:00

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից

16:00, 31 դեկտեմբեր 2018 Հասարակություն

Դեկտեմբերի 31-ին, ժամը 03:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհին «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և արգելափակվել ձյան մեջ. անրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Մարտունի-Գավառ 22-րդ կմ-ի հատվածի արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Մ. և 3 ուղևոր)։ *** Դեկտեմբերի 31-ին, ժամը 00:39-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մուլքի գյուղի ճանապարհին «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Տ. Ա.) դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր