00:00:00

Էներգետիկայի ոլորտը մեր տնտեսության ռազմավարական ուղղություններից մեկն է. Բակո Սահակյան

16:47, 21 դեկտեմբեր 2018 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 21-ին ընդունել է «Արցախէներգո» ընկերության մի խումբ աշխատակիցների՝ գործադիր տնօրեն Անդրանիկ Խաչատրյանի գլխավորությամբ: Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ քննարկվել են ընկերության գործունեությանը, առկա խնդիրներին եւ ծրագրերին վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը նշել է, որ էներգետիկայի ոլորտը մեր տնտեսության ռազմավարական ուղղություններից մեկն է, եւ պետությունը այսուհետ եւս հատուկ ուշադրություն է դարձնելու ոլորտի զարգացմանը: Բակո Սահակյանը շնորհավորել է ներկաներին մասնագիտական օրվա եւ գալիք Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով նրանց հաջողություններ: Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր