00:00:00

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. տուժածներ չկան

15:13, 21 դեկտեմբեր 2018 Հասարակություն

Դեկտեմբերի 21-ին, ժամը 00:10-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին` Հովտաշենի կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 18-րդ կմ-ին բախվել են «Mercedes» մակնիշի (վարորդը՝ Մ. Հ., ծնված 1993 թ.) և «Mercedes» մակնիշի (վարորդը՝ Ա. Գ., ծնված 1975 թ.) ավտոմեքենաները: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և ավտոմեքենաները հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից: ՃՏՊ-ի հետևանքով տուժածներ չկան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր