00:00:00

Ազատանի բնակչուհուն առևանգել են, հարազատները վրդովված են քննիչների անգործությունից

19:41, 20 դեկտեմբեր 2018 Հասարակություն

2018 թ–ի դեկտեմբերի 17-ին առևանգել են Շիրակի մարզի Ազատան գյուղի բնակիչ Ֆրիդա Առաքելյանին՝ ծնված 1994 թվին։ Նրա հարազատները ահազանգել են Irakanum.am-ի խմբագրություն՝ նշելով, որ երեկ երոկոյան դեռևս ոչ մի տեղեկություն չունեին իրենց դստեր գտնվելու մասին։ «Մենք առևանգման վերաբերյալ հայտնել ենք ոստիկանությանը, և դրանից հետո տեղեկացել ենք, որ այդ դեպքով պետք է զբաղվեին Շիրակի մարզկի քննիչները, սակայն նրանք հրաժարավել ենք այդ գործն իրենց վրա վերցնել, իրանք մեզ ասում են, որ իրանց մոտ նման գործ չկա, էտպես ո՞նց կլինի»,-ասաց առևանգվածի հարազատներից մեկը, ով խնդրեց իր անունը չներկայացնել։ Նա պատմեց, որ դրանից հետո իրենք այցելել են Շիրակի մարզի քննչական բաժին, որտեղ էլ քննիչները վատ վերաբերմունք են ցույց տվել իրենց․ «Կոպիտ էին խոսում, հեգնում էին, մի բան էլ, մեզ էին հարցնում, թե դե ասեք՝ որ քննիչի մոտ է այդ գործը։ Մենք էլ ասինք, որ ոստիկանությունից են մեզ ասել, որ այդ գործը դատախազությունը ուղարկել է ձեզ։ Դրանից հետո մեզ ասում էին՝ եթե այդպես է, դատախազությունից էլ ճշտեք, թե ում մոտ է այդ գործը։ Մենք ասում էինք, որ հանցագործություն է եղել, սակայն նորից նույն վիճակն էր։ Որ հասկացանք, որ այս իրավապահ կառույցի բան դուրս չի գալիս, զանգեցինք կառավարության թեժ գիծ ու հայտնեցինք այս մասին»,-շարունակեց տիկինը։ Նա նշեց, որ հույս ունեն, որ քննիչները կկատարեն իրենց աշխատանքն ու պատասխանատվության կենթարկվեն իրենց արածների, ավելի ճիշտ՝ չարածների համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր