00:00:00

Մամեդյարովը հայտարարել է, որ Զ․ Մնացականյանի հետ փոխըմբռնման են հասել

02:55, 19 դեկտեմբեր 2018 Լեռնային Ղարաբաղ

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը հայտարարել է Միլանում ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացքում իր հայ գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ փոխըմբռնման հասնելու մասին: Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: «Կարծում եմ, որ իմ հայ գործընկերոջ հետ Միլանում վերջին հանդիպման ժամանակ մենք երկարատեւ ժամանակաշրջանում առաջին անգամ փոխըմբռնման հասանք», – նշել է Մամեդյարովը: Նա հայտնել է, որ հակամարտության կարգավորման ուղիների որոնումն Ադրբեջանի համար 2019թ.-ի հիմնական առաջադրանքն է: «Հիմնական նպատակը շոշափելի արդյունքների հասնելն է», – ասել է Մամեդյարովը: Նա հայտնել է նաեւ, որ 2019թ.-ի հունվարին հակամարտության կարգավորման հարցը կրկին կքննարկվի Զոհրաբ Մնացականյանի հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր