00:00:00

Գյումրեցի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել ռազմաբազայի 23-ամյա զինծառայող Ա․ Ռ․-ին․ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ

00:12, 18 դեկտեմբեր 2018 Հասարակություն

Գյումրեցի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել 102-րդ ռուսական ռազմաբազայի 23-ամյա զինծառայող Ա․ Ռ․-ին: Այս մասին «Ազատությանը» հայտնել են տուժողի իրավահաջորդին՝ դաժան ծեծի հետևանքով մահացած Ջուլիետա Ղուկասյանի դստերը ներկայացնող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից: Դեկտեմբերի 2-ին մահացած 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանի դուստրը՝ Անահիտ Ղուկասյանը տուժողի իրավահաջորդ է ճանաչվել: Նրա ներկայացուցիչներն են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, գրասենյակի փաստաբաններ Հայկ Հակոբյանը և Արայիկ Զալյանը: Փաստաբանները «Ազատությանը» փոխանցեցին, որ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող, 1995 թվականի ծնված Ա․ Ռ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդված 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը: Այս հոդվածը նախատեսում է 5-10 տարի ժամկետով ազատազրկում: Գլխավոր դատախազությունը օրեր շարունակ չէր հայտնում կալանավորված զինծառայողի անունը, նաև՝ թե որտեղ է պահվում նա: Ըստ որոշ աղբյուրների, կալանավորված զինծառայողը այժմ գտնվում է Գյումրիի ռուսական ռազմաբազայի տարածքում: Զինծառայողը ձերբակալվել էր դեկտեմբերի 10-ին՝ դեպքից միայն 8 օր անց: Ջուլիետա Ղուկասյանը հարձակման ու դաժան ծեծի էր ենթարկվել առավոտյան ժամը 7-ին աշխատանքի գնալու ճանապարհին տնից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր