00:00:00

Լևոն Մնացակյանն ազատվեց պաշտոնից. Բակո Սահակյանը ներկայացրել է ՊԲ նոր հրամանատարին

17:14, 14 դեկտեմբեր 2018 Լեռնային Ղարաբաղ

Արցախի ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանն ազատվել է պաշտոնից: Այդ մասին տեղեկանում ենք 5-րդ ալիքից: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր Պաշտպանության բանակի հրամկազմին է ներկայացրել նոր հրամանատարին՝ Կարեն Աբրահամյանին: Շտաբի պետ է նշանակվել Ջալալ Հարությունյանը։ Հիշեցնենք՝ Լևոն Մնացականյանը ՊԲ հրամանատարի պաշտոնում ծառայում էր 2015 թվականից։ Հիշեցնենք, որ Irakanum.am-ը հայտնել էր, որ Լևոն Մնացականյանն այլ պաշտոնի է անցնելու։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր