«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ապրիլի իննից հետո ոչ արագ, այնուհանդերձ, կառավարության կազմում տեղի կունենան կադրային փոփոխություններ. պաշտոններին հրաժեշտ կտան էներգետիկայի, առողջապահության, սոցիալական ապահովության ու աշխատանքի եւ մշակույթի նախարարները` հաստատապես:
Ի դեպ, մշակույթի նախարարի պաշտոնում տեւական ժամանակ շրջանառվում է ոչ անհայտ, ինչպես սիրում են կրկնել արվեստի մարդիկ, «մշակույթի մեջ թաթախված», Երեւանի փոխքաղաքապետ, հայաստանյան գրեթե բոլոր հայտնի համապետական (եւ ոչ միայն) տոների` քրիստոնեության 1700-ամյակից մինչեւ բանակի 15-ամյակի կազմակերպիչ, ռեժիսոր, երաժիշտ, կինոսցենարիստ, դերասան... մի խոսքով, Արամ Սուքիասյանի անունը: Ասում են նաեւ, թե այժմյան նախարար Արմեն Ամիրյանը կտեղափոխվի այլ աշխատանքի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում