00:00:00

Թրամփը հայտնել է ԱՄՆի կողմից Իրանին «շատ ուժեղ» հարվածներ հասցնելու մասին

21:46, 20 հուլիս 2026 Քաղաքականություն

Ամերիկյան ուժերը վերջին գիշերը շատ ուժեղ հարվածներ են հասցրել Իրանին՝ Մերձավոր Արևելքում զոհված երեք ամերիկացի զինծառայողների պատվին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, տեղեկացնում է Sky News-ը։

Նա, մասնավորապես, ասել է. «Մենք նախորդ գիշեր շատ ուժեղ հարվածեցինք Իրանին՝ ի պատիվ երեք մեծ հայրենասերների»:

Ըստ Sky News-ի՝ ամերիկյան զինուժը հայտարարել է Իրանի դեմ իններորդ անընդմեջ գիշերային հարվածներն ավարտելու մասին։ Պայթյուններ են արձանագրվել երկրի տարբեր շրջաններում։Թեհրանն իր հերթին պատասխան հարձակումներ է իրականացրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի դաշնակից երկրների ուղղությամբ, այդ թվում՝ Քուվեյթում և Հորդանանում։

ԱՄՆ-ի զինված ուժերը հայտնել են, որ հուլիսի 18-ին Իրաքի հյուսիսում Իրանի իրականացրած հարձակման հետևանքով զոհվել է մեկ ամերիկացի զինծառայող։ Դեպքը տեղի է ունեցել մեկ օր անց այն բանից հետո, երբ Հորդանանում տեղակայված ամերիկյան ռազմաբազայի վրա հարձակման հետևանքով զոհվել էր ԱՄՆ-ի երկու զինծառայող, ևս մեկը համարվում է անհետ կորած։

ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարությունն էլ՝ CENTCOM-ը, հայտնել է, որ Իրաքում զինծառայողը զոհվել է իրանական խոցված հարվածային անօդաչու թռչող սարքի «չպայթած զինամթերքի վերահսկվող պայթեցման» ժամանակ։ Դեպքի հետևանքով վիրավորվել է ևս մեկ զինծառայող։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր