00:00:00

Քաղաքական պայմանավորվածությու՞ն․ Ղուկասյանը իրականացնում է Փաշինյանի հայտարարությունը

16:36, 17 հուլիս 2026 Քաղաքականություն

Գյումրիում հնարավորինս արագ արտահերթ ընտրություններ անցկացնելու Նիկոլ Փաշինյանի՝ հունիսի 9-ի հայտարարությունը կարծես թե իրագործվում է։  Քիչ առաջ Հակակոռուպցիոն դատարանը  Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինեց տնային կալանքով։ Դատարանը կիրառեց նաև գրավ՝ 15 միլիոն դրամի չափով։  Միևնույն ժամանակ, Վարդան Ղուկասյանին արգելվում է շփվել ԶԼՄ ներկայացուցիչների հետ։

Ավելի վաղ էլ կալանավորված Վարդան Ղուկասյանի կալանավորված որդու՝ Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոցն էր փոխվել։ Կրտսեր Ղուկասյանի նկատմամբ ևս կիրառվել էր տնային կալանք։  

Հայր և որդու Ղուկասյաններին բանտից տուն ուղարկել դատարանի որոշումները հենց այնպես չեն կատարվել։ Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով կա հստակ պայմանավորվածություն իշխանության հետ, ըստ, որի Ղուկասյանների խափանման միջոցը փոխվում է, ինչից հետո նրա ավագանու անդամները մանդատները վայր են դնում ու արդյունքում Գյումրու ավագանին նիստեր գումարել չի կարողանա, չի ընտրվի նոր քաղաքապետ և ավագանին կլուծարվի։

Ի դեպ տարօրինակ «զուգադիպությամբ» Վարդան Ղուկասյանի փեսան, ով Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարն է, հուլիսի 15-ին կայացած ավագանու արտահերթ նիստից հետո շատ վստահ էր հայտարարել, որ աներոջ խափանման միջոցը կփոխվի։ Նկատենք, որ Ավետիս Առաքելյանը՝ իրադարձությունները կանխատեսելու առանձնակի շնորհով նախկինում աչքի չի ընկել, ինչն այս անգամ էր եղել։ Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե գուցե ՔՊ-ի հետ պայմանավորվածության են գնացել, Առաքելյանը իհարկե ոտքի վրա հերքել էր, ասելով, թե եթե պայմանավորվածության գնային, ապա դա կանեին 9-ը ամիս առաջ։ Ոչ ոք իհարկե այս հանգամանքը չի բացառում, սակայն գուցե իշխանությունը այդ ժամանակ Գյումրիում արտահերթ ընտրություններ անցկացնելու ահրաժեշտություն չէր տեսնում, հատկապես, որ ամբողջ ուժով պատրաստվում էր խորհրդարանականին։ Ամեն դեպքում Գյումրում շրջանառվող տեղեկություններն այս բնույթի են, և դրանց իսկությունը վերջնական պարզ կդառնա առաջիկա ժամանակահատվածում, երբ ավագանու անդամները տարբեր պատճառներով սկսեն մանդատներից հրաժարվել։

Նշենք, որ  «Քաղաքացիական պայմանագիրը» Գյումրիում 14 մանդատ ունի, իսկ ընդդիմադիրները՝ 19: Փաստացի ավագանին լուծարելու ու արտահերթ ընտրություններ նշանակելու համար մեկ նստաշրջանում ավագանին պետք է առնվազն երկու նիստ չգումարի, ինչպես եղավ 2024 թվականի տարեվերջին:

Հիշեցնենք՝ Վարդան Ղուկասյանին առաջադրվել են մի քանի քրեական մեղադրանքներ, այդ թվում՝ կաշառք պահանջելու, դատարանում արված հայտարարությունների հիման վրա՝ խուլիգանության ու սահմանադրական կարգը փոխելու կոչերի համար։

Ղուկասյանն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում, համարում է, որ իր նկատմամբ տեղի է ունենում քաղաքական հետապնդում։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր