ՀԱՊԿ-ը Հայաստանին կազմակերպությունից հեռացնելու հարց չի դնում․ Հայաստանի իշխանություններն իրենք պետք է որոշեն՝ արդյոք հետագայում կմասնակցեն կազմակերպության աշխատանքներին։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ում նորմալ չեն համարում Երևանի ներկայիս կարգավիճակը, քանի որ Հայաստանը փաստացի սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպության աշխատանքներին։
«Սակայն որոշումը մնում է հայկական կողմինը։ Պարտքի մարումից հետո ՀԱՊԿ աշխատանքներին Հայաստանի մասնակցությունը, ներառյալ աշխատակիցների գործուղումը, կարող է վերականգնվել»,- ասել է Մասադիկովը։