00:00:00

Դավիթ Համբարձումյանի գործը Վճռաբեկ դատարանում լուծվել է միջինից 14 անգամ ավելի արագ. Ռուբեն Մելիքյան

11:00, 28 նոյեմբեր 2026 Իրավական

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտարարել է, որ Մասիսի համայնքապետի ընդդիմադիր թեկնածու Դավիթ Համբարձումյանի գործով Վճռաբեկ դատարանը տարբերակված մոտեցում է ցուցաբերել։

Մելիքյանի խոսքով՝ Վճռաբեկ դատարանի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների հիման վրա, արհեստական բանականության օգնությամբ ուսումնասիրել է 2026 թվականի հունիսից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Քրեական պալատի՝ դատավճիռների դեմ բողոքների վերաբերյալ վերջին 20 որոշումները՝ հաշվի չառնելով միջանկյալ ակտերը։

Նրա ներկայացրած հաշվարկով՝ բողոքը վարույթ ընդունելուց մինչև վերջնական որոշման կայացում ընկած ժամանակահատվածի միջինը կազմել է 568 օր։

Մինչդեռ Դավիթ Համբարձումյանի գործով վերջնական որոշումը կայացվել է ընդամենը 40 օրում՝ միջինից շուրջ 14 անգամ ավելի արագ։

«Բա սա ի՞նչ է, եթե բացահայտ տարբերակված մոտեցում չէ»,- գրել է Ռուբեն Մելիքյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր