00:00:00

Փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը. կա մեկ տուժած

19:29, 12 դեկտեմբեր 2018 Հասարակություն

Դեկտեմբերի 12-ին, ժամը 11:59-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Սուրենավան գյուղում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Գ. Հ.-ն հոսպիտալացվել է Արարատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:20-ին, մարվել՝ 12:22-ին: Երևան-Մեղրի ավտոճանապարհի 57-րդ կմ-ին այրվել է «Mercedes» մակնիշի (վարորդը՝ Գ. Հ., ծնված 1988 թ.) ավտոմեքենայի սրահը՝ ամբողջությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր