00:00:00

Հելսինկյան կոմիտեն մարզերում ընտրախախտումներ է արձանագրել

00:04, 10 դեկտեմբեր 2018

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը Հայաստանի Հելսինկյան կոմիտեն դիտորդական առաքելությունը  մի շարք ընտրական խախտումների մասին է հայտնում։ Գյումրի 31/34 ընտրական տեղամաս 08:15-ի  սահմաններում Յազիչյան Աննա Կարապետի անվամբ քաղաքացին, ներկայանալով տեղամաս, հայտնել է, որ հանդիսանում է «Բարգավաճ Հայաստանի» դիտորդ, սակայն վկայականի վրա նշված էր «Աբովյանի ուսանողական խորհուրդ»: Հայաստանի Հելսինկյան կոմիտեի  դիտորդը պահանջել է հանձնաժողովի  նախագահից, որպեսզի տվյալ փաստը արձանագրվի գրանցամատյանում, սակայն պահանջը մերժվել է: ԿԸՀ-ի կայքից պարզվել է, որ տվյալ կազմակերպության դիտորդների ցանկում այդ անվամբ դիտորդ գրանցված չէ: Մասիս 11/15 ընտրական տեղամաս «Ժողովրդավարության եւ խաղաղության ինստիտուտ» կազմակերպությունից ներկա է եղել 2 դիտորդ, կազմվել է արձանագրություն, մեկը դուրս է եկել: Հանձնաժողովի անդամները քվեաթերթիկները ընտրողներին հանձնելու ժամանակ 7-րդ համարի քվեաթերթիկները միշտ դնում են վերեւի հատվածում (ԲՀԿ): Արարատի գյուղի Խարբերդ գյուղի (որտեղ գտնվում է նշված տեղամասը) գյուղապետը գտնվում է տեղամասի մուտքի մոտ, իսկ որդին հանդիսանում է ԲՀԿ-ի վստահված անձը: Ընտրողները քվեարկությունից առաջ եւ հետո մոտենում են նրանց: «Սասնա ծռեր» կուսակցության վստահված անձը Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդին հայտնել է, որ իր նկատմամբ հանձնաժողովի անդամների կողմից հոգեբանական ճնշումներ են գործադրվում, փորձել է նկարահանումներ իրականացնել, սակայն թույլ չեն տվել, դիտորդին նաեւ տեղեկացրել է, թե ինչպես է լսել, որ հանձնաժողովի անդամները միմյանց մեջ պայմանավորվում են, որ ինչ-որ խախտում գտնեն ու «Սասնա ծռեր» կուսակցության վստահված անձին հեռացնեն ընտրական տեղամասից: 11/15 ընտրական տեղամսում 12:45-ի սահմաններում «Մենք» դաշինքի վստահված անձը անընդհատ շրջել է քվեախցիկների միջեւ: Սիսիանի թիվ 34/20 ընտրական տեղամասում 10:45-ի սահմաններում «Իրավապահ մշակույթի զարգացման ինստիտուտ» կազմակերպությունից տեղամասում միաժամանակ ներկա եւ գրանցված է եղել  2 դիտորդ: Ժամը 10:47-ին երկուսն էլ դուրս են եկել: Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդը առաջարկել է խախտումը արձանագրել, հանձնաժողովի նախագահը հրաժարվել է։ 34/35 ընտրական տեղամասում 14։17-ին տեղամաս մտավ «Իրավական մշակույթի զարգացման ինստիտուտ» կազմակերպությունից 2 դիտորդ, փորձեցին գրանցվել, (գրանցվեց միայն մեկը, 2-րդը ներկայացավ որպես դիտորդի «կցորդ»)։ Դիտորդը դիմեց հանձնաժողովի նախագահին՝ խախտումը վերացնելու համար, որից հետո երկուսն էլ հեռացան տեղամասից։ Ճամբարակի թիվ 20\33 ընտրական տեղամասում 08:30 –ին ընտրողների ցուցակի մոտ նստած հանձնաժողովի անդամը ընտրողների ցուցակում գրանցում է ընտրողների անձնագրային տվյալները: Այս մասին Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդի դիտարկմանը ի պատասխան՝ հանձնաժողովի նախագահը պատասխանել է, որ տեղը կա՝ գրանցում ենք: Հանձնաժողովի նախագահը զանգահարել է Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, որտեղից  ասել են, որ  խախտում չկա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր