00:00:00

Naré-ն Հայաստանում է՝ «եվրատեսիլյան» մրցանակով

10:52, 26 հոկտեմբեր 2026 Ժամանց

Մալթայում կայացած «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում հաղթած Հայաստանի ներկայացուցիչ Naré-ն վերադարձել է հայրենիք Հայաստան։ 

«Զվարթնոց» օդանավակայանում  այս գիշեր նրան դիմավորելու էին գնացել երկրպագուներն ու ընկերները։

«Շատ ուրախ եմ հաղթանակից հետո վերադառնալ տուն։ Շատ էին կարոտել բոլորին, Հայաստանը։ Իմանալով արդյունքը, որ ես եմ հաղթել մրցույթում, շատ ուրախացա։

Մրցույթին  մասնակցելն ինձ համար փորձ էր, նաև ձեռք բերեցի շատ ընկերներ»,- ասել է Նարեն։ 

13-ամյա Naré-ն Մալթայում «BOO!» երգի կատարմամբ ընդհանուր 202 միավորով գրավել է առաջին հորիզոնականը՝ Հայաստանին երրորդ անգամ բերելով հաղթանակ:

Նարեի BOO! երգի հեղինակներն են Լիլիթ Նավասարդյանն ու Գրիգոր Կյոկչյանը, տեսահոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր