Գերակա շահ են ճանաչվելու այն տարածքները, որոնք պետք են՝ Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման համար։ Մենք հաջորդ տարի պետք է սկսենք շինարարությունը։ Սա պետք է իրականացնի հայկական ընկերություն, ասել է Տիգրան Ավինյանը:
Հիշեցնենք, որ Երևանի Մետրոպոլիտենի նոր «Աջափնյակ» կայարանի կառուցման նախագծի համալիր փորձաքննությունը հաջողությամբ ավարտվել էր, և այժմ անհրաժեշտ էր կազմակերպել շինարարության մրցույթը և ապահովել համապատասխան ֆինանսավորում։