00:00:00

Մարտունիում ՔՊ–ն ստացել է 67.61 տոկոս, երկրորդ տեղում «Մեր համայնքն» է. Նախնական արդյունքներ

09:20, 26 հոկտեմբեր 2026 Քաղաքականություն

Հայտնի են Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները։

Հիշեցնենք, որ այս համայնքում ընտրություններին մասնակցում է 4 ուժ՝ ՔՊ–ն, «Մեր համայնքը» դաշինքը, «Ապրելու երկիր» կուսակցությունը և ՀՅԴ–ն։

Ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

ՔՊ–ն ստացել է 12 320 ձայն կամ 67.61 տոկոս,

«Մեր համայնքը» ստացել է 2971 ձայն կամ 16.30 տոկոս,

ՀՅԴ–ն ստացել է 2053 ձայն կամ 11,26 տոկոս,

«Ապրելու երկիրը» ստացել է 878 ձայն կամ 4.81 տոկոս։

Ընդհանուր այս համայնքում ընտրություններին մասնակցել է 18 630 ընտրող, որը կազմում է 46 437 ընտրողների 40 տոկոսը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր