00:00:00

ՄԻՊ-ն ամփոփում է ԱԺ ընտրությունների օրը արձանագրված դեպքերը ժամը 18:00 -ի դրությամբ. Ստացվել է 59 ահազանգ

23:37, 09 դեկտեմբեր 2018

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կենտրոնական եւ մարզային ստորաբաժանումների, ինչպես նաեւ ստորաբաժանում չունեցող մարզեր գործուղված աշխատանքային խմբերի թեժ-գիծ հեռախոսահամարներին ժամը 18:00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 ահազանգ: ՄԻՊ-ից հայտնում են, որ ստացված ահազանգերը մեծ մասամբ վերաբերել են ընտրատեղամասի մատչելիության եւ կահավորման հետ կապված խնդիրներին, հաշվառման վայրից տարբերվող վայրում ընտրելու հնարավորությանը, տեղամասային կենտրոններ ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող կամ քվեարկության օրն ընտրողների ցուցակում չընդգրկված անձանց ընտրական իրավունքի իրացմանը: Բարձրացվել են նաեւ հարցեր գաղտնի քվեարկության իրավունքի իրացման, ընտրատեղամասում եւ դրան հարակից տարածքներում կուտակումների, առանց նախապես ծանուցելու ընտրական տեղամասի վայրի փոփոխության, դեսպանատուն կամ այլ հիմնարկ ՀՀ անձնագրի հանձնման պատճառով քվեարկությանը մասնակցելու անհնարինության եւ  այլ խնդիրների հետ կապված: Բոլոր ահազանգերով տրվել է ամբողջական խորհրդատվություն: Ըստ անհրաժեշտության իրավասու պետական մարմիններից, ներառյալ՝ Տարածքային ընտրական հանձնաժողովներից եւ Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներից ստացվել են անհրաժեշտ պարզաբանումներ: Թեժ գծի զանգերին զուգահեռ՝ նաեւ ուսումնասիրվել են լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում տեղ գտած ավելի քան 750 հրապարակում: Առանձին ուշադրության կենտրոնում են դիտորդների եւ լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ հրապարակումները: Արձանագրված դեպքերով Պաշտպանի աշխատակազմի եւ արագ արձագանքման համար մարզեր գործուղված օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում իրավասու մարմիններից պարզում են դրանց մասով ձեռնարկված միջոցները: Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը գործում է վաղ առավոտից։ Ընտրական իրավունքների իրականացմանն առնչվող բողոքները կամ ահազանգերը Պաշտպանի աշխատակազմ կարելի է ուղղել թեժ գծի հեռախոսահամարներով՝ 116 կամ (096) 116 100: Մարզերում աշխատանքային խմբի ներկայացուցիչների հետ կապ հաստատելու համար կարելի է զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով` • (043) 512-116՝ Շիրակի մարզ. • (043) 991-189՝ Գեղարքունիքի մարզ. • (043) 513-116՝ Սյունիքի մարզ. • (043) 506-116՝ Լոռու մարզ. • (043) 507-116՝ Արագածոտնի մարզ. • (043) 514-116՝ Տավուշի մարզ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր