00:00:00

Ապագայում ինստիտուցիոնալ առումով ավելի ենք ամրացնելու հայկական ժողովրդավարությունը. Նիկոլ Փաշինյան

15:58, 09 դեկտեմբեր 2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ արտահերթ խորհրդարանական ընտրություններին քվեարկություն է կատարել մայրաքաղաքի թիվ 8/16 ընտրատեղամասում: Քվեարկությունից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մենք արդեն հասել ենք մեր հիմնական նպատակին: Սրանք իսկապես ազատ, թափանցիկ և ժողովրդավարական ընտրություններ են: Մեր հիմնական նպատակն էր հասնել ժողովրդավարության, որը հաջողել ենք: Ապագայում ինստիտուցիոնալ առումով ավելի ենք ամրացնելու հայկական ժողովրդավարությունը»: Նիկոլ Փաշինյանը բացառել է քաղաքացիներին ուղղորդելու որևէ դեպքի հավանականությունը: «Ես իմ բոլոր հանդիպումներում, դիմելով ՀՀ քաղաքացիներին, ասել եմ, որ նրանց որևէ մեկը չի կարող ասել, թե ում օգտին քվեարկեն»,- նկատեց Փաշինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր