00:00:00

Ժամը 11:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 7.76 տոկոսը

16:51, 09 դեկտեմբեր 2018

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը ժամը 11:00-ի դրությամբ մասնակցել է 201 հազար 250 քաղաքացի կամ ընտրողների 7.76 տոկոսը: ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում այս մասին ասաց ԿԸՀ նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը: 2017 թ-ի ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների քվեարկությանը ժամը 11:00- ի դրությամբ մասնակցել էր 13.32 տոկոսը: «Թիվ  1 ընտրական տարածքում  քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 200 հազար 915 է, ժամը 11:00-ի դրությամբ մասնակցությունների թիվը 16 հազար 88 կամ 8.01 տոկոս: Թիվ 2 ընտրատարածքում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 213 հազար 578 է, մասնակցողների թիվը 16 հազար 209  է կամ 7.55  տոկոս, թիվ 3 ընտրատեղամասում քվեարկելու իրավունք ունեցող 225 հազար 181 քաղաքացիներից քվեարկությանը դեռ մասնակցել է 19 հազար 278 քաղաքացի կամ  8.56 տոկոսը»,-ներկայացրեց Գալստյանը: Մնացած տվյալներին կարելի է ծանոթանալ այստեղ: Մայրաքաղաք Երևանում քվեարկելու իրավունք ունեցող 849 հազար 912  քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 66 հազար 794-ը, կամ ընտրելու իրավունք ունեցողների 7.86 տոկոսը: Ըստ խոշոր մարզկենտրոնների և մարզերում հազարից ավելի ընտրող ունեցող համայնքների` ամենաակտիվ մասնակցությունը եղել է  Կապանում, մասնակցել է ընտրողների 12.71 տոկոսը: Ամենացածր մասնակցությունը եղել է Ախուրյանում, քվեարկել է ընտրողների 5.25 տոկոսը: «Ընդհանուր առմամբ 2 մլն 592 հազար  479  ընտրողներից 11:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է  201 հազար 250  քաղաքացի կամ 7.76 տոկոսը»,-ասաց Գալստյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր