00:00:00

Արթուր Վանեցյանը համոզված է, որ այս ընտրություններն աննախադեպ են լինելու Հայաստանի պատմության մեջ

16:13, 09 դեկտեմբեր 2018

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը քվեարկեց  Երևանում 4/35 ընտրատեղամասում:  Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ քվեարկել է հանուն  ազատ Հայաստանի: «Ես քվեարկել եմ այն Հայաստանի համար, որտեղ ՀՀ քաղաքացին է  որոշելու, թե ով պետք է լինի իր իշխանությունը»,-  ասաց Արթուր Վանեցյանը: ԱԱԾ տնօրենը նշեց, որ այս ընտրությունները Հայաստանի պատմության մեջ լինելու են աննախադեպ ու արդար: Ըստ նրա՝ Հայաստանի քաղաքացիները դրանում մի քանի ժամից կհամոզվեն: «Հայաստանում օպերատիվ իրավիճակը վերահսկվում է, առայժմ արտառոց  դեպքեր չեն եղել: Մեկ, երկու դեպք եղել է հոսանքազրկման հետ կապված, սակայն շատ արագ շտկվել է իրավիճակը: Ընտրակաշառքի մասին ոչ մի տեղեկություն չունենք, բոլոր ծառայությունները աշխատում են, եթե լինի դեպք՝ շատ արագ կարձագանքենք»,-ասաց Արթուր Վանեցյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր