00:00:00

Ծառուկյանը՝ Քոչարյանի կալանավորման մասին

15:54, 09 դեկտեմբեր 2018

Առինջի 29/29 ընտրատեղամասում քվեարկելուց հետո ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Անդրադառնալով երկրորդ նախագահի կալանավորմանը, ասաց. «Իրավապահ մարմինները համապատասխան պետք է դա հիմնավորեն, կամ կճշտեն, դա չգիտեմ էսօր, ոչ մեկն էլ չի կարող ասել: Իրավական դաշտում է էդ հարցը, կպարզվի, կճշտվի համապատասխան, դա բոլորն էլ կիմանան»: Դիտարկմանը՝ Քոչարյանը պնդում է, որ դատարանների վրա ճնշում կա, ասաց. «Ուրեմն, ամեն մեկն ասում է, դա պարզ կլինի քննությունից հետո, որը պատրաստ է եվրոդատարան դիմել: Ասենք թե, էսօր ամեն մեկն իր կարծիքն ասելով, իր եզրակացությունը... հիմնական կա օրենք, օրինականություն: Կճշտվի, կասեն, արդարացի ա՝ կարդարացվի, մեղավոր ա՝ կպատժվի: Ինքնըստինքյան, արդարությունը, ասում ա, հիվանդանում ա, բայց չի մահանում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր