00:00:00

Վանեցյանը՝ առաջին փոխվարչապետ, Ցոլակյանը՝ ԱԱԾ տնօրեն․ վերադասավորումներ ընտրություններից հետո

14:38, 09 դեկտեմբեր 2018

Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններից հետո կառավարության կազմում սպասվում են կառուցվածքային փոփոխություններ։ Մասնավորապես Նիկոլ Փաշինյանի կաբինետի ներկայիս անդամներից մի քանիսը չեն վերանշանակվի իրենց պաշտոններում։ ArmDay.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով մասնավորապես ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը կնշանակվի առաջին փոխվարչապետ, փոխարինելով Արարատ Միրզոյանին։ ԱԱԾ տնօրենի պաշտոնում տեղեկությունների համաձայն նշանակվելու է Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը, ով նաեւ ԱԺ պատգամավորի թեկնածու է։ Մեր աղբյուրների փոխանցմամբ քննակվում է, որ ԱԺ նախագահի պաշտոնը կզբաղեցնի Արարատ Միրզոյանը։ Վերջինիս տեղակալներից դիտարկվում է Լենա Նազարյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր