00:00:00

ԱԺ ընտրությունների անկախ դիտարկման նպատակով ՄԻՊ-ի ներկայացուցիչները գործուղվել են մարզեր

14:37, 09 դեկտեմբեր 2018

Դեկտեմբերի 9-ին՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը գործում է վաղ առավոտից։ Ստեղծված է աշխատանքային խումբ, որն ընտրական գործընթացի անկախ դիտարկում է իրականացնում ինչպես աշխատակազմի կենտրոնական, այնպես էլ Շիրակի, Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզային ստորաբաժանումներում: Նշված մարզերից բացի, Աշխատանքային խմբի ներկայացուցիչները գործուղվել են նաեւ մյուս մարզեր՝ ընտրական իրավունքներին առնչվող հնարավոր բողոքները տեղում ուսումնասիրելու եւ ըստ անհրաժեշտության արագ արձագանքելու նպատակով: Առանձին ուշադրության ներքո են լրագրողների եւ դիտորդների աշխատանքին առնչվող հարցերը: Ընտրական իրավունքների իրականացմանն առնչվող բողոքները կամ ահազանգերը Պաշտպանի աշխատակազմ կարելի է ուղղել թեժ գծի հեռախոսահամարներով՝ 116 կամ (096) 116-100: Մարզերում աշխատանքային խմբի ներկայացուցիչների հետ կապ հաստատելու համար կարելի է զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով` (043) 512-116՝ Շիրակի մարզ. (043) 991-189՝ Գեղարքունիքի մարզ. (055) 116-615՝ Սյունիքի մարզ. (043) 513-116՝ Լոռու մարզ. (043) 507-116՝ Արագածոտնի մարզ. (043) 514-116՝ Տավուշի մարզ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր