00:00:00

ՀՀ ոստիկանապետը քվեարկեց հանուն լավ Հայաստանի

13:30, 09 դեկտեմբեր 2018

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսպիյանը դեկտեմբերի 9-ի վաղ առավոտյան Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում քվեարկեց հանուն լավ Հայաստանի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա ասաց ընտրատեղամասում լրագրողների հետ զրույցում: Խոսելով նախընտրական շրջանում ոստիկանության աշխատանքների մասին՝ Օսիպյանն ասել է. «Օրենքով նախատեսված բոլոր կանխարգելիչ աշխատանքները կատարվել են ոստիկանության կողմից: Համեմատական կարգով նախորդ ընտրությունների հետ՝ ասեմ, որ տեղի է ունեցել նախադեպը չունեցող քարոզարշավ, չեն եղել արտառոց դեպքեր»: Ոստիկանապետը նշել է, որ ընտրություններից առաջ իրենք կանխարգելիչ միջոցներ են ձեռնարկել՝ ապահովելու լավ ընտրություններ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր