00:00:00

Կորեայի ձորում կորած քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակվում են (թարմացված)

02:56, 09 դեկտեմբեր 2018

Դեկտեմբերի 8-ին, ժամը 10:02-ի դրությամբ որոնողական աշխատանքները վերսկսվել են: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Որոնողական աշխատանքներ, որոնք ժամը 18։15-ին մթության պատճառով դադարեցվել են: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: *** Դեկտեմբերի 7-ին, ժամը 09:42-ին վերսկսվել են որոնողական աշխատանքները: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Ժամը 17:40-ին ջրանցքի ավազանում ավարտվել են որոնողական աշխատանքները: Դեպքի վայրում ցամաքային որոնողական աշխատանքներ է իրականացրել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատի կինոլոգիական խումբը: Ժամը 19:25-ին մթության պատճառով աշխատանքները դադարեցվել են: *** Դեկտեմբերի 6-ին, ժամը 09:44-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Կորեայի ձորի Շրջանցիկ թունելի ջրանցքի ավազանի ջրի մակարդակը իջեցրել են. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը (նավակով): Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ջրանցքի ջրավազանի տարածքում իրականացրել են որոնողական աշխատանքներ, որոնք ժամը 18։25-ին մթության պատճառով դադարեցվել են և կվերսկսվեն առավոտյան։ *** Դեկտեմբերի 5-ին, ժամը 22:47-ին դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Մառախուղի և վատ տեսանելիության պատճառով աշխատանքներ չեն իրականացվել: *** Դեկտեմբերի 4-ին, ժամը 07:27-ին որոնողական աշխատանքները վերսկսվել են: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Ժամը 14:00-ին ջրանցքում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են՝ մինչ ջրանցքի ավազանի ջրի մակարդակի իջեցումը:
***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 18:47-ին  «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ժամը 14:00-ի սահմաններում քաղաքացին (63 տարեկան) գնացել է Կորեայի ձորի Շրջանցիկ թունելի ջրանցքի մոտակայքում գտնվող հողամասում աշխատանքներ իրականացնելու և չի վերադարձել. այժմ քաղաքացին չի գտնվում նշված հասցեում և չի հաջողվում վերջինիս հետ հեռախոսակապ հաստատել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը, Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Հետադարձ կապ է հաստատվել ահազանգողի հետ, ով նշել է, որ քաղաքացին տնտեսական աշխատանքներ է իրականացրել Անտառային փողոցի տներից մեկի բակում գտնվող հավաբնում՝ ջրանցքի մոտ (ենթադրվում է, որ ընկել է ջրանցքը): Տեղեկություն է ստացվել, որ հայտնաբերվել է կոշիկ, որն անհետ կորած Ն.  Բ.-ի  (1955 թ.) որդու հավաստմամբ պատկանում է հորը: Փրկարարները ջրանցքի երկայնքով իրականացրել են որոնողափրկարարական աշխատանքներ: Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը կորածի հարազատների հետ անցկացրել է հոգեբանական զրույց: Ժամը 22:54-ին որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են մինչ ջրանցքի ջրի մակարդակի իջեցումը: «Քանաքեռ ՀԷԿ» ՓԲԸ-ից տեղեկություն է ստացվել, որ ջրի մակարդակը իջեցվել է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր