00:00:00

Զոհրաբ Մնացականյանը Մոգերինիին ներկայացրել է ԼՂ խաղաղ գործընթացի շուրջ վերջին զարգացումները

01:56, 05 դեկտեմբեր 2018

Դեկտեմբերի 4-ին Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը։ ԱԳՆ ղեկավարը և ԵՄ Բարձր ներկայացուցիչը քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն օրակարգի մի շարք հարցեր: Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանի նոր կառավարությունը մշտապես ի ցույց է դրել իր հանձնառությունը և քաղաքական կամքը՝ արդյունավետորեն կիրարկելու ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը և գործնական քայլեր է կատարել այս ուղղությամբ: Այդ առնչությամբ զրուցակիցները կարևորել են հունիսին Բրյուսելում ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի և նոյեմբերին Երևանում ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի անդրանիկ նիստերի անցկացումը, որոնք հնարավորություն ընձեռեցին Համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի շուրջ համապարփակ քննարկումներ ծավալելու համար: ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի հաջորդ նիստին ընդառաջ կարևորվել է ոլորտային և փորձագիտական մակարդակի հանդիպումների անցկացումը: Հանդիպման ընթացքում Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ Արևելյան գործընկերության տասնամյակը լավ հնարավորություն է գնահատելու մինչ օրս գործընկերության շրջանակներում արձանագրված ձեռքբերումները և ուրվագծելու զարգացման հեռանկարները։ ԱԳ նախարարի պաշտոնակատարը ներկայացրել է Հայաստանի կառավարության՝ ժողովրդի կողմից տրված լայն մանդատի հիման վրա բարեփոխումների իրականացման ուղղությամբ գրանցած ձեռքբերումները։ Անդրադառնալով Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ նախարար Մնացականյանն ընդգծել է, որ վստահելի և արդար ընտրությունների անցկացումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է։ Որպես Հայաստանի զարգացման օրակարգի հիմնասյուներ՝ նախարարի պաշտոնակատար Մնացականյանը, ի թիվս այլոց, առանձնացրել է բարձր տեխնոլոգիաների և նորարարության, ստեղծագործ կրթության ոլորտները: ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաց Մնացականյանը ԵՄ պաշտոնյային տեղեկացրել է ԼՂ խաղաղ գործընթացի շուրջ վերջին զարգացումները և վերահաստատել Հայաստանի՝ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման հանձնառությունը։ Զրուցակիցներն անդրադարձան միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հրատապ հարցերի, մտքեր փոխանակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր